Արևմտահայ գրականության ընթերցումներ
- Ապրիլի 20-ին ծնվել է Դանիել Վարուժանը
- Դանիել Վարուժան, բանաստեղծություններ
- Գրիգոր Զոհրապի պատգամը
- Զոհրապ, բանաստեղծություններ
- Ռուբեն Սևակ, բանաստեղծություններ
- Սիամանթո
Առաջադրանքներ
- Կարդա, ծանոթացրիր գրողներին և նրանց ստեղծագործություններին:
Գրիգոր Զոհրապ, Լուսանալու դեմ
Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։
Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։
Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։
1899
Արևելահայերեն տարբերակը
Լուսանալու դեմ
Լուսանալու դեմ գիշեր է մի լուռ ու տխուր․
Մութ մի պարզություն է՝ լեցուն լույսի բիծերով,
Գիշեր հստակ՝ համեստ մի ցանկության պես, ուր
Աշխարհը գծագրվում է մարած գծերով։
Այս մութը այրիի քողը չէ, այլ նուրբ
Թելերով հյուսված շղարշ՝ երևալու համար։
Միայն նշմարել տվող ծածկույթ է այն, որ
Ցույց է տալիս ամենանազելի ու սուրբ դեմքերը։
Ես ավելի եմ սիրում այս պայծառ մութը,
Քան բացահայտ լույսը ցորեկների։
Ինչպես կնոջ համակրանքն անբարբառ,
Որ իր սերը խոստովանում է լռությամբ։ - Վերլուծիր կամ ձայնագրիր հավանածդ բանաստեղծությունը:
Բանաստեղծությունում գրվում է սիրո մասին, որ նա չի կարողանում խոստովանել իր սերը, բայց փորձում է հասկացնել իր զգացմունքները։ - Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել:
