Ֆիզիկա 11,09,2023

1․ Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը:
Էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը օգտագործվում են նյութի էլեկտրականության քանակը չափելու համար:
2. Բերեք հաղորդիչների օրինակներ:

Մետաղներ՝ արծաթ, ալյումին, պղինձ
Աղերի, թթուների և հիմքերի ջրային լուծույթները
Մարդու մարմինը
3. Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ:
Դիէլեկտրիկներ կամ մեկուսիչներ կոչվում են այն մարմինները, որոնցով էլեկտրական լիցք չի հաղորդում: Մեկուսիչներ են՝ էբոնիտը, սաթը, հախճապակին, ռետինը, տարբեր պլաստմասսաներ, մետաքսը, կապրոնը, յուղը, օդը (գազերը):
4. Նկարագրեք լիցքը կիսելու հնարավորություն տվող փորձ:
Մարմինը լիզքավորեցինք, մոտեցրեցինք չլիսքավորված էլեկտրացույցին և հետո էլեկտրացույցին մոտեցրեցինք բռնակով մետաղական ձողը և տեսանք, որ լիցքավորված էլեկտրացույցից լիցքերի կեսը անցավ նաև մյուս էլեկրտացույցին: Այստեղից մենք հետևություն ենք անում, որ մետաղե ձողի միջոցով լիցքերը կիսվում է:
5. Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել:
Ոչ, որովհետև փորձերը ցույց են տալիս, որ լիցքերը բաժանման հատուկ սահման ունեն:
6. Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված:
Հողակցումը դա լիցքի հաղորդումն է երկրագնդի հետ, ինչքան մեծ է այն, մարմինը որը լիցքավորում են, այնքան էլ նա մեծ լիցքեր են փոխանցվում նրան:
7. Ո՞ր լիցքն են անվանում տարրական:
Ամենափոքր և անբաժանելի լիցքը անվանվում է՝ տարրական լիցք:
8. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
Էլեկտրոնը Ռոբերտ Միլիկենը՝ 1868-1953թթ.-ին:
9. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը:
Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով:
10. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Էլեկտրոնները ատոմի ներսում պտտվում են միջուկի շուրջը:
Սովորական վիճակում ատոմի միջուկի լիցքը հավասար է էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքին, ապա կարելի է ենթադրել, ապա կարելի է ենթադրել, որ միջուկում կան դրականապես լիցքավորված մասնիկներ:
11. Ապացուցե՛ք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Սովորական վիճակում մարմինները, որպես կանոն, էլեկտրաչեզոք են: Իսկ էլեկտրաչեզոք մարմնի ամեն մի կառոցվածքային տարր (մոլեկուլ, ատոմ) նույնպես էլեկտրաչեզոք է: Ուրեմն՝ եթե նյութի կառուցվածքային տարրն ատոմն է, ապա վերջինիս բոլոր էլեկտրոնների գումարային լիցքի բացարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին:
12. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Քիմիական տարրի գլխավոր բնութագիրը ոչ թե էլեկտրոնների թիվն է, այլ միջուկի լիցքը: Բանն այն է, որ որոշակի պայմաններում ատոմից կարող են պոկվել կամ նրան միանալ էլեկտրոններ, և այդ դեպում էլեկտրոնների ընդհանուր լիցքն ատոմում կփոփոխվի: Մինչդեռ միջուկի լիցքը միջուկի լիցքը փոխելը շատ դժվար է: Իսկ եթե այն փոխվի, ապա կառաջանա արդեն այլ քիմիական տարր:
13. Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք է. այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք՝ վերածվելով բացասական իոնի:
14. Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Այդպիսի իոնները առաջանում են այն ժամանակ, երբ երկու տարրի ատոմները իրարից էլեկտրոններ են ձգում։
15. Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
16. Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
Էլեկտրական դաշտը ըստ երևույթին անտեսանելի է, իսկ նյութը տեսանելի, այդ իսկ պատճառով ըստ իս հենց դա է նրանց տարբերության պատճառը:
17. Թվարկե՛ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
Էլեկտրական դաշտն ունի երկու հիմնական հատկություն.
1. Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
2. Լիցքավորված մարմի կողմից ստեղծված դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ մարմնից հեռու՝ թուլ:
18. Ի՞նչ են նշում էլեկտրական դաշտի ուժագծերը։
Ուժագծերը ցույց են տալիս դրական լիցքավորված մարմնի վրա ազդող ուժի ուղղությունը:

19. Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
?
20. Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մարմնի լիցքը դրական լինի ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կբարձրանա, հակառակ ուղղությամբ շարժվելիս կփոքրանա: Եթե մարմնի լիցքը բացասական է, նրա արագությունը կաճի ուժագծերին հակառակ շարժման դեպքում:
21. Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Որովհետև էլեկտրականացած մարմինը իրեն է քաշում չեզոք թղթի կտորներին, որովհետև այդ թղթի կտորները իրենից թոքր են և լիցք չունեն: Էլեկտրականացած մարմինը թուղթը իրեն ձգելով թղթին նույնպես էլեկտրականացնում է և այդպես նրանք միանում են իրար:

1.Ինչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի։

Ատոմն ունի հետևյալ կառուցվածքը. նրա կենտրոնում միջուկն է, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, իսկ միջուկի շուրջը շարժվում են էլեկտրոնները։

2. Ինչով են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները։

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:

3․ Որն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը:

Քիմ․ տարրի գլխավոր բնութագիրը միջուկի լիցքն է։

4․ Ինչ մասնիկներ կան միջուկում:

5․ Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից

Ջրածինը 1 էլեկտրոն, պրոտոն և նեյտրոն
Հելիումը 2 էլեկտրոն, պրոտոն և 1 նեյտրոն
Բերիլիումը 4 էլեկտրոն, պրոտոն և 1 նեյտրոն

6. Ինչպես են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:

Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ․ այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք՝ վերածվելով բացասական իոնի։

1.Ինչու սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Սովորական պայմաններում մարմինը լիցք չունի, քանի որ մարմնի էլեկտրոնների գումարային լիցքի բաձարձակ արժեքը հավասար է միջուկի լիցքին։

2.Բացատրել հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Էլեկտրականացման ժամանակ ատոմային միջուկներ և էլեկտրոններ չեն ստեղծվում և չեն անհետանում։ Ըեղի է ունենում մի էլեկտրոնի անցում մի մարմնից մյուսից։

3.Ինչու շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

Շփումով էլեկտրականացնելիս մարմիններից մեկը լիցքավորվում է դրական լիցքով, մյուսը բացասաման։

4․ Ինչպե՞ս է լիցքը մարմնից հաղորդվում պարկուճին, եթե մարմինը լիցքավորված է՝ ա․ դրական լիցքերով, բ․ բացասական լիցքերով։

5․ Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը։

Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է նույնը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы