25.09.2023թ Պարապունք 7
Երկրորդ աստիճանի հավասարումներ
Քառակուսային եռանդամ
a^2+bx+c տեսքի բազմանդամը, որտեղ a -ն, b -ն և c -ն տրված թվեր են, և a≠0, անվանում են քառակուսային եռանդամ:
Օրինակ`
x^2+2x−5, 4×2−3x+1, x^2+3x,2×2−8, 7x^2 բազմանդամները քառակուսային եռանդամների օրինակներ են:
a թիվը անվանում են ավագ անդամի՝ x^2 գործակից, b թիվը՝ x -ի գործակից, c -ն՝ ազատ անդամ:
Քառակուսային եռանդամների x^2+2x−5, 4x^2−3x+1, x^2+3x, 2x^2−8, 7×2 օրինակներից բոլորը պարունակում են x^2 անդամը՝ իր գործակցով, դրա համար էլ դրանք կոչվում են քառակուսային:
Սակայն վերջին երեք օրինակները իրականում եռանդամներ չեն՝ վերջինը միանդամ է, մյուս երկուսը՝ երկանդամներ են: Այդ օրինակներում բերվածները կոչվում են թերի եռանդամներ:
Քառակուսային եռանդամների ուսումնասիրման ամենակարևոր հարցերից են դրանց արտադրիչների վերլուծումը և ax^2+bx+c=0 հավասարման լուծումը:
Բերված օրինակներից վերջին երեքում՝ թերի եռանդամներում, այդ հարցերը հեշտ լուծվում են:
ax2+bx+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a -ն, b -ն և c -ն տրված թվեր են, և a≠0, կոչվում է քառակուսային (քառակուսի) հավասարում:
Առաջադրանքներ
1.Բերել քառակուսային եռանդամի հինգ օրինակ
x
2.Ձեր բերած օրինակից առանձնացել քառակուսային եռանդամի ավագ անդամը, միջին անդամ, ազատ անդամը։
3.Ձեր բերած օրինակից առանձնացել քառակուսային եռանդամի ավագ անդամի գործակիցը, միջին անդամի գործակիցը։
4.Գրիր քառակուսային եռանդամի օրիանկ,որտեղ ավագ անդամի գործակիցը լինի դրական ամբողջ թիվ, միջին անդամի գործակիցը բացասական թիվ , իսկ ազատ անդամը ՝ զույգ երկնիշ թիվ։
