Թեմա 9․ Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները /1921թ․/
2․ Տարածքային ի՞նչ հարցեր են քննարկվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերում։ Ներկայացրե՛ք արդյունքները։
Մոսկվայի պայմանագիրը 1921 թվական:
, նաև անվանում են բարեկամության և եղբայրության խորհրդաթուրքական պայմանագիր:Պայմանագիրը ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերանսից հետո: Խորհրդային Ռուսաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից և 3 հավելվածից:
1-ին հոդվածով, Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Այս կետը ուղղված էր 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ցանկանում էր չեղյալ հայտարարել:
1-ին հոդվածի վերջին մասը, 2-րդ և 3-րդ հոդվածները վերաբերում էին սահմանների հարցին: Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հվ. մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը:
Խորհրդային հանրապետությունների ներքին գործերին խառնվելու օրինակ էր նույնպես 2-րդ հոդվածը, որտեղ ասվում էր, որ Թուրքիան համաձայն է ազատել Բաթումը շրջակա տարածքով և «կզիջի» այն Վրաստանին պայմանով՝ որպեսզի տեղի բնակչությանը տրվի լայն ինքնավարության, իսկ Թուրքիային՝ Բաթումի նավահանգստով առանց մաքսի տրանզիտի իրավունք:
Մոսկվայի պայմանագրի այս պայմանները ծանր էին Վրաստանի և հատկապես Հայաստանի համար (նրանից կտրվում էր տարածքի համարյա կեսը) և կարող էր առաջացնել այդ հանրապետությունների դժգոհությունը: Այդ պատճառով պայմանագրի 15-րդ հոդվածով նախատեսվում էր, որ «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն սույն պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են իրենց»:
Կարսի պայմանագիրը 1921 թվականի
Մոսկվայի պայմանագիրը թուրքական դիվանագիտության խոշոր հաջողությունն էր: Այն ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ աջակցում էր քեմալական Թուրքիային նրա, այսպես կոչված, հակաիմպերիալիստական պայքարում՝ անտեսելով Հայաստանի նկատմամբ քեմալականների զավթողական նկրտումները: Փաստորեն Հայաստանին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Մոսկվայի պայմանագրով կատարելով իր պարտավորությունները՝ խորհրդային կառավարությունը ակտիվորեն մասնակցեց Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև պայմանագրի նախապատրաստմանը։Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում է 1921 թ-ի մարտի 16-ի Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի դրույթները: Անդրկովկասի խորհրդային հանրապետություններին հնարավորություն չէին տվել մասնակցելու բանակցություններին, որովհետև նրանք Թուրքիայի հետ կնքելու էին առանձին պայմանագրեր: Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածով` Ռուսաստանը պարտավորվում էր անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանց և Թուրքիայի միջև կնքվելիք պայմանագրերում անպատճառ ճանաչվեն Մոսկվայի պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում են առանձին հանրապետություններին: Պայմանագրի ստորագրումից առաջ հրավիրված Կարսի խորհրդաժողովի նպատակը Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորումն էր:
