Ջոուլ Լենցի օրենքը. Հոսանքի աշխատանքը և հոզրույթունը

Հարցեր. Տնային աշխատանք

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ի՞նչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են հոսանքի աշխատանք:
Բանաձև ՝ A = qU
A – ն հոսանքի աշխատանք է, U – ն ՝ լարումը շղթայի տեղամասում, իսկ q – ն՝ այդ տեղամասի կամայական լայնական հատույթով t ժամանակում անցած լիցքը:

2. Ո՞րն է հոսանքի աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում էլեկտրական հոսանքի աշխատանքն արտահայտվում է ջոուլով (Ջ):

3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ի՞նչ բանաձևով են հաշվում:

Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:
Եթե t ժամանակում հոսանքը կատարում է A աշխատանք, ապա P=At: Հաշվի առնելով աշխատանքի բանաձևը կստանանք P=U⋅I:

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:

Միավորների ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է ` 1 Վտ։ 1 Վտ – ն այն հզորությունն է, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 Ջ աշխատանք ` 1 Վտ = 1 Ջ / վ:

5. Ի՞նչ է էլեկտրաէներգիայի հաշվիչը: Ի՞նչ հիմնական մասերից է այն բաղկացած: Ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի հաշվիչը միացվում սպառիչին:

Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը ՝ 1 ԿՎտ · ժ
1 ԿՎտ · Ժ = 1000 Վտ ⋅ 3600 վ = 3600000 Ջ
Հաշվիչում ալյումինե սկավառակը հորիզոնական դիրքով դրվում է երկու էլեկտրամագնիսների բևեռների միջև: Էլեկտրամագիսներից մեկը ամպերաչափի, իսկ մյուսը ՝ վոլտաչափի բաղկացուցիչ մաս է: Առաջին էլեկտրամագնիսի փաթույթը սպառիչին միացված է հաջորդաբար, իսկ երկրորդինը ՝ զուգահեռ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы