Բաթումի հաշտության պայմանագիրը, որը ստորագրվել է 1918 թվականի հունիսի 4-ին, հայտնի է նաև որպես Բաթումի դաշնագիր։ Այն կնքվել է Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև։ Պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածներից և երեք հավելվածներից։ Այն առաջին միջազգային փաստաթղթն էր, որ ստորագրվել է անկախ ՀՀ-ի ներկայացուցիչների կողմից։ Այս պայմանագիրը հաստատեց հաշտություն և մշտական բարեկամություն Օսմանյան կայսրության և Հայաստանի Հանրապետության միջև։ Հայերը պահանջում էին 54,5 հազար քառակուսի կիլոմետր, բայց ստացան միայն 5%-ը։ Այս պայմանագիրը նաև հաստատեց հայ-թուրքական սահմանը։
Բաթումի պայմանագիրը ազդեց Հայաստանի տարածքի վրա, կրճատելով այն մինչև 28,000 քառակուսի կիլոմետր։ Պայմանագիրը նաև տեղադրեց Հայաստանը տնտեսապես թույլ եւ չնչին տարածքում, որը չէր կարող վտանգ սպառնալ Թուրքիային։
Այս պայմանագիրը համարվում է առաջին միջազգային փաստաթղթը, որը ստորագրել էին անկախ ՀՀ-ի ներկայացուցիչները։ Այս պայմանագիրը նաև համարվում է <<ամոթալի>> քանի որ Հայաստանը չստացավ այն ինչն ակնկալվում էր։
Փարիզի կոնֆերանս
Փարիզի կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների հուշագիրը, որը ներկայացվեց 1919 թվականի փետրվարի 12-ին, նախատեսում էր հայկական պետության սահմաններում ընդգրկել Անդրկովկասից ու Սև ծովից մինչև Միջերկրական տարածվող ընդարձակ տարածքներ։ Այս հուշագիրը նախատեսում էր «ծովից ծով» Հայաստանի գաղափարը ու իր նախապատմությունը։
Հայկական պահանջների հուշագիրը վավերացվեց 1919 թվականի փետրվարի 24-ից մինչև ապրիլի 21-ը Փարիզում գումարված Արևմտահայ Ազգային համագումարում։Այդ հուշագրի առավելագույն պահանջները հետագայում Անտանտի տերությունները և ԱՄՆ-ը չափավորեցին ու 1920 թվականի ապրիլին Սան Ռեմոյում ընդունված Թուրքիայի հետ կնքվելիք ապագա հաշտության պայմանագրի նախագծում ՀՀ-ի մեջ ներառվելու էին Արևմտյան Հայաստանի 3 նահանգ և Տրապիզոնի նահանգի մի նեղ պարանոցով ելք էր ապահովվելու դեպի Սև ծով։
