1․ Համացանցի օգնությամբ ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։
Վանո Սմբատի Սիրադեղյանը ծնվել է 13 նոյեմբերի 1946 թ․-ին։ Մահացել է 15 հոկտեմբերի 2021 թ․ -ին։ Վանո Սիրադեղյանն ուներ 5 եռեխա Համո սիրադեղյանը կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում։ Նա եղել է գորղ և գրել ։

2․ Ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։ 

Պատմվածքում ներկայացված էր մի օր, երբ բուք էր և շատ ցուրտ։ Երեխան շտապում էր դպրոց, նա վազելով էր գնում, որ այդ ցուրտը չզգա։ Նա սպասում էր դպրոց հասնելուն, որ մտնի ու տաքանա։ Մուտքի մոտ հանդիպում է դպրոցի պահակ Հարութ քեռուն։ Հարութ քեռին չի թողնում երեխային ներս անցնել, քանի որ նա շուտ էր եկել։ Երեխան երկար չի փորձում համոզել, որ իրեն թողնեն ներս։ Նա սկսում է պարել ու երգել, որ տաքանա։

Հարութ քեռին շատ անմարդկային վերաբերմունք ցուցաբերեց երեխայի հանդեպ։ Նա կարող էր հասկանալ, որ դրսում բուք է, դրա պատճառով երեխան մրսում է և ուզում է տաքանալ։ Իհարկե, դպրոցը ունի բացվելու ճիշտ ժամանակ, բայց դա բավարար պատճառ չէ երեխային բքին թողնելը։ Իսկ երեխան պետք է ավելի շատ ջանքեր թափեր և համոզեր Հարութ քեռուն։ Վերջի վերջո նա կհոգներ երեխայի ձայնից և ներս կթողներ նրան։

Երեխայի պահվածքից երևում էր, որ նա իր ժամանակից ավելի շուտ է հասունացել։ Նա վարվում էր այնպես, ինչպես հասուն մարդը։ Նա չվերադարձավ տուն՝ հասկանալով, որ չի կարող անցնել նույն ճանապարհը ևս երկու անգամ։ Հնարավոր է, որ երեխանյի համար դպրոցի տաքությունը ոչ միայն ջերմաստիճանի տաքությունն էր, այլև հոգեվիճակը։

Իմ կարծիքով այս պատմվածքը ինչ-որ չափով կյանքի դաժանության և անարդարության մասին է, նրա մասին, որ եթե դու հաղթահարել ես փոձություններ և դժվարություններ, կարող է լինի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բանը, որը կխանգարի հասնել նպատակիդ ու կարիքիդ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы