Գրականություն- Կարդում ենք Տերյան

Posted on 

1․ Ընտրիր տրված շարքերից որևէ մեկը, ուշադիր կարդա շարքի բանաստեղծությունները:

Այնպես անխինդ են և նըման լացին

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիրն իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին…

2. Բարձրաձայն կարդա քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы