Գրականություն- Կարդում ենք Տերյան

Առաջադրանքներ

Կարդալ ՓՇԵ ՊՍԱԿԳԻՇԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ շարքերից բանաստեղծություններ՝

Ընտրիր տրված շարքերից որևէ մեկը, ուշադիր կարդա շարքի բանաստեղծությունները

Բարձրաձայն կարդա, վերլուծիր կամ ձայնագրիր քեզ դուր եկած բանաստեղծությունը:

Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր․․․

Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ…
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար…

Վերլուծություն

Այս բանաստեղծությամբ հեղինակը նկարագրել է իր հոգին: Նրա ուզել է օգնել բոլորին: Հեղինակը բոլորին հավասար էր նայում և ցանկանում էր բոլորին օգնել և հասկանալ նրանց ցավը: Նա նաև կարծում էր, որ սերը դա փրկություն է կյանքի դեմ:

Կարդալ ՈՍԿԻ ՀԵՔԻԱԹՎԵՐԱԴԱՐՁ շարքերից բանաստեղծություններ՝

Քեզ դուր եկած շարքից առանձնացրու՝ ամենահուզիչ,, ամենաոգեշնչող, ամենաերազկոտ բանաստեղծությունները։

ԱՐՇԱԼՈՒՅՍ

Դուրս ելա դաշտ —
Կանաչ ծով,
Կանաչ ծով էր, անափ ծով —
Առավոտն էր ժպտում հաշտ,
Բոցավառվում նոր բոցով…

Եվ ուղիներ բյուրավոր,—
Հեռավոր,
Կանչում էին, ակնարկում. —
Նոր էր սերըս, լայն ու խոր,—
Նոր էր աշխարհն իմ հոգում…

Թողի՛ տնակն իմ ավեր,
Մութ ու հին —
Ու հեռացա խնդագին. —
Անհա՜յտ, անհո՜ւն հեռուներ,
Ձեր գիրկն առեք իմ հոգին….

Վերլուծություն

Նա թողեց անցյալը: Ստեղծելով նոր աշխարհ , նոր կյանք: Մոռանալով ամեն ինչ` սկսում է ամեն ինչ նորից: Կյանքում նորից պայծառ արև , որից նոր շունչ` ազատ և հով:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы