Առաջադրանքներ
Տերյանի բանաստեղծությունների որևէ շարքից առանձնացնել՝
- ամենահուզիչ
Անծանոթ աղջկա
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Ամենահուզիչ է , որովետև բանաստեղծությունը գեղեցիկ հանդիպման մասին է, որը թեև կարճատև է, բայց լույսով է լցնում բանաստեղծի մռայլ կյանքը։
- ամենատխուր
Հրաժեշտ
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։
Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։
Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։
Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…
Սա Տերյանի ամենատխուր բանաստեղծությունն է: Այս ստեղծագործության մեջ սիրո և կարոտի մասին է , որը Տերյանն այն անվանել է «Հրաժեշտ»: Այս ստեղծագործությունն կարդալով հասկանում ես թէ ինչ է նա ուզում քեզ ասել։
- ամենաանհույս
Աշուն
Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
— Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
— Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…
Այս բանաստեղծությունը ամենաանհույսն է, քանի որ Տերյանը այս բանաստեղծության մեջ իր հույսը կորցրել է: — Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
- ամենաոգեշնչող
Երեկո
Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ…
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ…
Այս բանաստեղծությանը րունեմ ոչինչ գրելու , որովհետև այն ինձ ուղակի դուր է եկել։
- ամենաերազկոտ բանաստեղծությունները։ Փորձիր հիմնավորել ընտրությունդ:
Անջատման երգ
Դու անհոգ նայեցիր իմ վրա
Ու անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դաոնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի…
Ւմ հոգին ծովերում անծանոթ —
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…
Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն…
Այս բանաստեղծությունն նա գրում է իր բաց թողնված սիրո մասին և իր հոգին է պատմում մեզ։
3. Կարդացած բանաստեղծություններից դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ գտնել բառերի հոմանիշները և հականիշները:
Չունեմ
4․ Տերյանի քո ընտրանին ներկայացրու՝ ձայնագրելով քեզ դուր եկած բանաստեղծությունները։
