Category: Գրականություն 10
Համո Սահյան
3. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝
- Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Այս բանստեղծությունը նկարագրում է մեր բնությունը, և ամեն մի երևույթ կամ ինչ-որ բնության մասնիկ միշտ ավելի է ծաղկում։ - Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև։
Որոշիչ՝ կանաչ, ճերմակ, կարմիր, դեղին, բարձր, խոր, արձակ, բարի։
Մակդիր՝ բարի արև , խոնարհ ծառեր։ - Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Բանաստեղծության մեջ կրկնվում էր ամպրոպից հետո տողը, որը բանաստեղծությունը ավելի սիրուն և հաճելի է դարձնում կարդալու ընթացքում։ - Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Հեղինակի հիմնական ասելիքը խտացված է այս տողերում՝ “Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…”, իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ կռիվից և փոթորիկից հետո մարդիկ ավելի հանգիստ են վերաբերվում իրար հետ։ - Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Իմաստը այն է որ ամպրոպից հետո, այսինքն փոթորիկից հետո, բոլոր դժվարություններից հետո, ամեն ինչ հանդարտվում է։
4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:
