Մենդելի 1 օրենք
Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։
Մենդելի 2 օրենք
Մենդելի երկրորդ օրենքը • Ճեղքավորման օրենք — առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո՝ երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3։1 և ըստ գենետիպի 1։2։1։
Մենդելի 3 օրենք
Մենդելը ձեռնամուխ եղավ երկու հատկանիշների ժառանգման օրինաչափությունների ուսումնասիրմանը: Երկու հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը կոչվում է երկհիբրիդային խաչասերում, երեք հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը եռհիբրիդային և այլն: Ընդհանուր առմամբ, բազմաթիվ հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը կոչվում է բազմահիբրիդային:
