Կատուն ինքնագոհ, խորամանկ հայացքով, խոսելիս ագահորեն լպստում էր շուրթերը։ Կատուն ներս մտավ և տեղում կանգնեց։ Երկար հոտոտեց և ասաց․
֊ Ապրեմ ես, էլ մկան հոտ չի գալիս։ Իմ նման կտրիճի ճանկից մո՞ւկ կպրծնի,-Նա գնաց նստեց սեղանի մոտ, հարմար տեղավորվեց՝ ասես պետք է ճաշի և շարունակեց.
֊ Լա՜վ, բա ի՞նչ պիտի ուտեմ հիմա։
Կատուն վեր կացավ և գնաց հերթով բացեց պահարանի դռները։
֊Չէ՜, ոչ մի բան չեմ թողել ուտելու։ Դե՜, քեզ տեսնեմ, ճարպիկ կատու, մի բան մտածիր։ Հա՜, տիրուհին բողոքում որ, թե մեր հավերը հիվանդացել են, չգնա՞մ տեսնելու։
Պահարանից հանեց մի ճերմակ խալաթ, հագավ և ասաց.․
֊ Մեր հավերն են, օտար հո չե՞ն, գնամ բուժեմ։
Կատուն դուրս եկավ։  Մյուս կողմից մտան հավերը և կոսք կոսքի շարվեցին թաղթին։ Գլուխները կախ սպասում էի ինչ֊որ բանի։ Առաջին հավը ասաց.․
֊ Էս ի՞նչ ցավ կպավ բոլորիս։
Երկրորդ հավը ասաց.․
֊ Տիրուհին էլ է անհանգստացել մեզ համար։
Երրորդ հավը ասաց.․
֊ Հա՛, ճիշտ է, ես իմ ականջով լսեցի, ասում էր․ «Հավերս հիվանդ են, շա՜տ ափսոս են, որ չլավանան, մորթելու եմ»։
Բոլոր հավերը միասին հոգոց հանեցին։ Ճերմակ խալաթով մտավ կատուն և քաղցր֊մեղցր ասաց.․
֊ Հավիկնե՜ր ջան, լավիկնե՜ր ջան, ինչո՞ւ եք հիվանդացել։ Իմացա՝ հիվանդ եք, քուն ու հանգիստս կորցրի։ Ասի՝ գնամ, տեսնեմ ի՞նչ է եղել։
Հավեր անհանգիստ իրար նայեցին։ Երկրորդ հավը ասաց.․
֊ Ի՜նչ լավն է մեր կատուն, ի՜նչ հոգատար է։
Առաջին հավը ասաց.
-Դմբո՜, կատվի լավը ո՞րն է։ Ախր, մենակ բռնի թե չէ, կհոշոտի քեզ։
Երրորդ հավը ասաց.
֊ Ճիշտ որ, անցած տարի կերավ չէ՞, մեր խեղճ ընկերուհուն։ Հետո ես իմ ականջով լսեցի , ասաց․ «Գժվո՜ւմ եմ հավի մսի համար»։
Կատուն ասաց.․
֊ Դե՛, ասեք․ ի՞նչ եք զգում, ի՞նչն է ցավում, հը՞։
Առաջին հավը ասաց.
֊ Գիտես ի՞նչ։ Շատ էլ լավ ենք։ Մենակ թե դու հեռու եղիր մեզնից։ Թե հիվանդ էլ ենք, հիվանդությունը կանցնի, որ դու հեռու մնաս։
Կատուն հեռացավ և ասաց.․
֊Հա՞։ Լավ։

Ամբողջ օրը նախորդ օրվա արախն է կշռադատում։
Պատմիր կատարվածի մասին։
Վերջապես ամեն ինչ վերջացավ։
Սայթաքեց ու ինքն իրեն բարկացավ։
Իր մազից հրաժարվել չէր ուզում։

Մինջանցքով քայլում էր մի աղջիկ և ինքն իրեն խոսում։
-Այսօր կարևոր օր է, պետք է հանդեսի մասնակցեմ, բոլորը գալու են, մաման, պապան, տատիս, պապիս, քույրս, եղբայրս, նրանք հպարտանալու են ինձնով, պարը իմ ամենասիրելի հոբբին է, բայց էս վերջերս շատ եմ սխալներ անում, հույս ունեմ, որ ուսուցչուհին չի հանի խմբից,- այս ասելով նա բարձրացավ բեմ և միացավ մյուսներին, բայց պարը կիսատ մնաց, քանի որ բեմ բաձրացավ ուսուցչուհին և ասեց։
-Նազենի մոտեցիր։
Ես վեխեցած մոտեցա ուսուցչուհուն։
-Վատ ես պարում, դուրս արի խմբից։
Ես չէի հավատում իմ լսածին, աչքերիցս միանգամից արձունքներ թափան, լացելով դուրս եկա բեմից, հանկարծ ինձ մոտեցավ տնօրենը և ասեց։
-Քեզ խմբից հանեցին, որովհետև վատ ես պարում, բայց ես նորից կմտցնեմ, քանի որ իմ աչքին դու միևնույն է լավ ես պարում։
-Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ,- լացելով ասեցի ես։
Վերադարձը բոլորի համար անսպասելի էր։ Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել։

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы